Курсы

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

 

 

Բոլորս գիտենք, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում մենք հիմնականում ստանում ենք միայն տեսական գիտելիքներ և ավարտելուց հետո, երբ աշխատանքի ենք անցնում, պրակտիկ հմտությունների բացակայության կամ թերի լինելու պատճառով դժվարանում ենք կատարել գործատուների առաջադրանքները։ Ուստի ուսումնական հաստատություններում ստացած կրթությունից բացի անհրաժեշտ է միաժամանակ ունենալ նաև պրակտիկ հմտություններ, որոնք գործնականում կիրառելի կլինեն աշխատանքի ընթացքում:

 

Այսպիսով Ընկերությունը հնարավորություն է ընձեռում իրավաբան ուսանողներին և նորավարտ իրավաբաններին ձեռք բերել պրակտիկ (գործնական) հմտություններ՝ մասնակցելով առաջարկվող դասընթացներին:

 

Ընկերությունը կազմակերպում է մասնագիտական դասընթացներ.

 

  • քաղաքացիական իրավունքի
  • քաղաքացիական դատավարության
  • վարչական իրավունքի
  • վարչական դատավարության
  • ընտանեկան
  • աշխատանքային
  • հարկային
  • ֆինանսական
  • կորպորատիվ 
  • և այլ թեմաներով:

 

Դասընթացները վարում են փորձառու իրավաբան/փաստաբանները:

 

Դասընթացի նյութերը տրամադրվում է Ընկերության կողմից: Իսկ դասընթացի ավարտին որակավորման քննությունը դրական հանձնելու դեպքում մասնակիցները Ընկերության կողմից կստանան համապատասխան վկայականներ:

 

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ:

 

Подпишитесь и получайте наши новости по электронной почте

info@ohanyangroup.com
+374 81 28, +374 (55) 911 118
г. Ереван, ул. Исраеляна 39
Все права защищены