Ծառայություններ

Այս բաժնում դուք կտեղեկանաք ընկերության կողմից մատուցվող իրավաբանական և փաստաբանական ծառայություններին:

 

Մեր ընկերության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուր հաճախորդի խնդրի և դրա լուծման եղանակների հարցում՝ հնարավորինս կարճ ճանապարհով և մատչելի եղանակով հասնել խնդրի իրավական կարգավորման և ցանկալի արդյունքի:

 

Բարձր որակավորում ունեցող մեր մասնագետները Ձեր խնդրի լուծման համար կառաջարկեն ինչպես նորարարական, այնպես էլ փորձված և նախկինում կիրառելի մեթոդներ և կաջակցեն դրանց լուծման հարցում:

 

 

Ընկերության գործունեության սկզբունքներն են.

 

  • ազնվությունն ու փոխադարձ վստահությունը,
  • բարձր մասնագիտական հմտությունների կիրառումը,
  • պատվիրատուի շահերի պաշտպանությունը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցների կիրառմամբ,
  • մատուցվող ծառայությունների գաղտնիության ապահովումը,
  • հնարավորինս արագ և սեղմ ժամկետում դրական արդյունքի ապահովումը:

 

 

Այսպիսով՝ մեր Հաճախորդների համար մենք առաջարկում ենք իրավական ուղեկցման համալիր ծրագրեր: Ծրագրերը կազմված են հաշվի առնելով տարբեր հաճախորդների պահանջները. ոչ մեծ ծավալով իրավաբանական հարցերից մինչև խոշոր բիզնեսի ամբողջական ուղեկցումը: Եթե Ձեզ անհրաժեշտ է անհատական ծրագիր, մենք պատրաստ ենք այն կազմել ըստ Ձեր պատվերի՝ հաշվի առնելով Ձեր բիզնեսի առանձնահատկությունները:

 

 

 

Բաժանորդագրվեք և ստացեք մեր նորությունները էլեկտրոնային նամակների միջոցով

info@ohanyangroup.am
+374 10 53 80 86, +374 91 53 80 86
ք. Երևան, Իսրայելյան 39
Բոլոր իրավունքները պաշտպանված են