Իրավաբանական խորհրդատվություն
Յուրաքանչյուրս մեր կյանքի ընթացում թեկուզ մեկ անգամ հանդիպել ենք այնպիսի իրավիճակի, երբ միայն ճիշտ ուղղությամբ ընտրված իրավաբանական օգնությունը կարող է լուծել առաջացած խնդիրները, բայց ցավոք բոլորը չեն, որ դիմում են այն ժամանակ, երբ հարկավոր է, ինչն էլ իր հեթին բացասաբար է անդրադառնում գործի ելքի վրա։
Առաջինն ինչ հարկավոր է անել՝ դա իրավաբանի օգնությանը դիմելն է: Մենք պատրաստ ենք տրամադրել խորհրդատվություն ցանկացած պահի և ցանկացած իրավիճակում առաջացած խնդիրների վերաբերյալ։
Ընկերության կողմից տրամադրվող իրավաբանական խորհրդատվությունն իր մեջ ներառում է գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրություն, խնդրի իրավական վերլուծություն և մանրամասն խորհրդատվության տրամադրում` ինչպես բանավոր (խորհրդատվության ընթացքում), այնպես էլ գրավոր (խորհրդատվության ավարտից հետո)՝ եզրակացության տեսքով: Եզրակացությունը հանդիսանում է անկախ մասնագիտական կարծիք և տրամադրվում է պատվիրատուի կողմից մատնանշած տարբեր հարցերի իրավական կարգավորման, դրանց լուծման արդյունավետ եղանակների, հնարավոր ռիսկերի և դրանք նվազագույնի հասցնելու եղանակների վերաբերյալ: