Հայաստանի Հանրապետությունը դասվում է այն պետությունների շարքին, որոնք բաց քաղաքականություն են վարում արտաքին ներդրողների համար։ «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը հստակորեն կարգավորում է այդ հարաբերությունը՝ պետության կողմից տրամադրելով երաշխիքներ և բացառելով խտրականությունը:
Այս իրավահարաբերությունը կարգավորող օրենքների սահմանումները չեն կարող ավելի պակաս բարենպաստ պայմաններ սահմանել, քան ՀՀ քաղաքացիների համար այլ օրենքների սահմանումները։
Այսպիսով՝ այս բաժնում Դուք կտեղեկանաք «ՕՀԱՆՅԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից մատուցվող ներդրումային լուծումներ ծառայության մասին, որն իր մեջ ներառում է Հայաստանի մասին ամփոփ տեղեկատվության տրամադրում և ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների մի ամբողջական համալիր։
Առաջարկվող ծառայությունները.
- ներդրումային նախագծերի վերլուծություն և մշակում,
- ներդրումային ծրագրերի իրականացման տարբեր փուլերում որակավորված մասնագիտական աջակցություն,
- ներդրումների նպատակով կազմակերպության գրավչության բարձրացում,
- ստրատեգիական պլանավորում,
- կազմակերպության ստրատեգիական նպատակների իրականացման համակարգի ստեղծում և գործիքների մշակում:
- կազմակերպությունների ֆինանսական, հարկային և բիզնես գործունեության վերլուծություն և պլանավորում, բյուջեի կազմում,
- բիզնես պլանի կազմում,
- ընկերության պետական գրանցում, ներկայացուցչության կամ մասնաճյուղի ստեղծում,
- կանոնադրական փաստաթղթերի պատրաստում,
- բիզնես-գործընթացների վերլուծություն, վերահսկողության մեխանիզմների նախագծում և ներդրում,
- կանոնադրական կապիտալում ներդրումների, բաժնետոմսերի գնահատման, ձեռքբերման և վաճառքի իրավաբանական ուղեկցում,
- իրավաբանական անձի վերակազմակերպում,
- պայմանագրերի, համաձայնագրերի և այլ փաստաթղթերի պատրաստում և գնահատում,
- գնահատում և առաջարկ Ընկերության անձնակազմի ընտրության և կառավարման հարցում,
- կախված Ընկերության գործունեության ոլորտից աշխատանքային պլանի մշակում (մարտավարության մշակում):
Եթե Ձեզ անհրաժեշտ է բիզնեսի ճիշտ պլանավորման, կառավարման և վերահսկման արդյունավետ համակարգ, ապա մեր ծառայությունները հենց Ձեզ համար են:
Հայաստանի հանրապետությունում օտարերկրյա ներդրողների համար տնտեսական գործունեություն ծավալելու, ինչպես նաև ընկերության բաժնետեր լինելու որևե սահմանափակում չի նախատեսվում։ Նրանք կարող են ներդրումներ իրականացնել`
- Արտարժույթով, արժութային այլ արժեքներով և ՀՀ ազգային դրամով,
- Շարժական ու անշարժ գույքով (շինություններ, շենքեր, սարքավորումներ և նյութական այլ արժեքներ) և դրա հետ կապված գույքային ցանկացած իրավունքով,
- Բաժնետոմսերով, պարտատոմսերով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ արժեթղթերով,
- Դրամական պահանջների ձևով և պայմանագրային արժեք ունեցող պարտավորությունների կատարման պահանջի իրավունքով,
- Արժեք ունեցող մտավոր սեփականության ցանկացած իրավունքով,
- ՀՀ օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված տնտեսական գործունեության իրականացման իրավունքով, այդ թվում նաև բնական ռեսուրսների հետախուզման, արդյունահանման, մշակման կամ շահագործման իրավունքով,
- Վճարովի ծառայություններով և այլն։
Միակ բացառությունն այն է, որ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, իրավունք չունեն սեփականության իրավունքով հողատարածք ունենալ։ Սակայն, իրավունք ունեն օգտագործելու հողատարածքը վարձակալության հիման վրա։
Ներդրումները կարող են իրականացվել հետևյալ ձևերով՝
- Օտարերկրյա ներդումներին ամբողջությամբ պատկանող ձեռնարկությունների, ինչպես նաև օտարերկրյա իրավաբանական անձանց պատկանող բաժանմունքներ, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ ստեղծելու կամ գործող ձեռնարկությունները որպես սեփականություն ձեռք բերելու միջոցով,
- ՀՀ իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կամ ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ նոր ձեռնարկություններ հիմնադրելու կամ գործող ձեռնարկություններում բաժնեմաս ձեռք բերելու միջոցով,
- ՀՀ օրենսդրության շրջանակներում բաժնետոմսեր, պարտատոմսեր և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ արժեթղթեր ձեռք բերելու միջոցով,
- Ինքնուրույն կամ ՀՀ իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ հողօգտագործման իրավունք և ՀՀ տարածքում բնական ռեսուրսների օգտագործման կոնցեսիաներ ձեռք բերելու միջոցով,
- Գույքային այլ իրավունքներ ձեռք բերելու միջոցով.
- ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով, մասնավորապես` ՀՀ իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների հետ կնքված պայմանագրերի հիման վրա:
Այս ամենից հետևում է, որ օտարերկրյա ներդրողները կարող են օգտվել հետևյալ հնարավորություններից՝
- Թույլատրվում է լինել ընկերության 100 % բաժնետեր,
- Ներդրում կատարելու հատուկ թույլտվություն անհրաժեշտ չէ,
- Ճիշտ է օտարերկրյա քաղաքացիները չեն կարող Հայաստանի հանրապետությունում գնել հողատարածք, սակայն ի տարբերություն օտարերկրյա քաղաքացիների՝ հողատարածք կարող են գնել իրենց կողմից ՀՀ-ում գրանցված ընկերությունները, իսկ նրանք իրավունք ունեն օգտագործելու հողատարածքը վարձակալության հիման վրա,
- Արտահանման տուրքեր և սահմանափակումներ առկա չեն,
- Օտարերկրյա ներդրումները կարգավորող` Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության դեպքում ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրությունը,
- Կանխիկի տրամադրման ծառայությունները անվճար են,
- Դրամական փոխանցումների սահմանափակումներ չեն նախատեսվում,
- Աշխատակիցների ազատ ընտրություն,
- Գործունեության ոլորտի կամ տարածաշրջանի հետ կապված որևե սահմանափակում առկա չէ,
- և այլն: