Իրավական աուդիտ

Իրավական աուդիտ

 

Յուրաքանչյուր բիզնես ունի մի շարք ռիսկեր, որոնցից մեկն իրավական ռիսկն է: Ուստի նաև իրավական ռիսկից է կախված, թե որքան հաջողակ կարող է լինել Ձեր բիզնեսը։ Բայց նման ռիսկերից զերծ մնալու համար նախ և առաջ պետք է բացահայտել դրանք։

Իրավական աուդիտն ուղղված է հենց այդպիսի ռիսկերի բացահայտմանը և նվազեցմանը՝ ընդհուպ մինչև դրանց վերացմանը։

Իրավական ռիսկերի գնահատումն անհրաժեշտ է ինչպես իրավաբաններ ունեցող, այնպես էլ չունեցող բիզնես վարող սուբյեկտներին, քանի որ այդպիսով ընկերությունն ունենում է կողմնակի կարծիք իր բիզնեսի իրավական ռիսկերի վերաբերյալ։

Իրավական աուդիտն անհրաժեշտ է նաև բիզնես գնելու կամ վաճառելու ժամանակ, քանի որ առաջին դեպքում գնորդը կարող է ամբողջական տեղեկություն ստանալ վաճառվող բիզնեսի վերաբերյալ, ուստի որոշել՝ գնել այն, թե ոչ կամ նվազեցնել վաճառքի գինը, իսկ երկրորդ դեպքում սեփականատերը, տեղեկություն ստանալով վաճառքում գտնվող իր բիզնեսի վերաբերյալ, հնարավորություն է ստանում շտկել դրանք կամ բացակայության դեպքում օգտագործել այն որպես վաճառքի գնի բարձրացման հիմք։

 

Իրավական աուդիտ իրականացնելիս մասնագետները վերլուծում են՝

  • Ընկերության կորպորատիվ կառավարման ռիսկերը,
  • Ակտիվների նվազման ռիսկերը,
  • Պայմանագրային (գործարքային) ռիսկերը, մասնավորապես՝ պայմանագրերով նախատեսված դրույթների խախտումները (կետանց), սպառողների օրենսդրությամբ սահմանվող իրավունքների խախտումները, հակամենաշնորհային քաղաքականություն վարելու մասին պայմանագրի խախտումները և այլն,
  • Պարտապանի սնանկության ռիսկը,
  • Աշխատանքային իրավահարաբերություններից ծագող ռիսկերը,
  • Ռիսկեր կապված հաշվապահական հաշվառման քաղաքականության հետ,
  • Հաշվապահական հաշվառման քաղաքականության համապատասխանությունը գործող օրենսդրության պահանջներին և գործարար շրջանառության սովորույթներին,
  • Հետազոտվում են նաև ընկերության կրեդիտորական և դեբիտորական պարտավորությունները, հայցային վաղեմության ժամկետները և այլն։

 

Իրավական աուդիտ իրականացնելու արդյունքում հաճախորդը ստանում է՝

  • տեղեկություն ընկերության ռիսկայնության աստիճանի վերաբերյալ,
  • ընկերության ռիսկերի նկարագրությունը /ներառյալ սեփականատերերի, ղեկավարների և աշխատակիցների անձնական պատասխանատվությունը/,
  • հնարավոր ֆինանսական վնասների հաշվարկը և դրանք նվազեցնելու վերաբերյալ առաջարկությունները,
  • լրացուցիչ տնտեսական շահերի ձեռքբերման հնարավորությունների վերաբերյալ առաջարկություններ:

 

Ընկերության կադրային և/կամ վարչական փաստաթղթերի իրավական աուդիտի շրջանակներում մշակվում են ընկերության ներքին կադրային և/կամ վարչական փաստաթղթերը՝ ընկերության պահանջներին համապատասխան: Արդյունքում բարձրանում է վարչական որոշումների արդյունավետությունը, նվազում հիմնադիրների հետ կոնֆլիկտների առաջացման ռիսկերը և ընկերության հետ աշխատակիցների աշխատանքային վեճերը:

 

Այսպիսով՝ իրավական աուդիտը վեր է հանում ընկերության գործունեության արդյունքում առաջացած ռիսկերը, այդ թվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև հնարավորություն է տալիս բացահայտել պայմանագրեր կնքելիս թույլ տրված սխալները, ուղղել դրանք և կանխատեսել բոլոր հնարավոր իրավական պաշտպանության միջոցները։

 

 

 

Բաժանորդագրվեք և ստացեք մեր նորությունները էլեկտրոնային նամակների միջոցով

info@ohanyangroup.am
+374 81 28, +374 (55) 911 118
ք. Երևան, Իսրայելյան 39
Բոլոր իրավունքները պաշտպանված են