Դասընթացներ

Բոլորս գիտենք, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում մենք հիմնականում ստանում ենք միայն տեսական գիտելիքներ և ավարտելուց հետո, երբ աշխատանքի ենք անցնում, պրակտիկ հմտությունների բացակայության կամ թերի լինելու պատճառով դժվարանում ենք կատարել գործատուների առաջադրանքները։ Ուստի ուսումնական հաստատություններում ստացած կրթությունից բացի անհրաժեշտ է միաժամանակ ունենալ նաև պրակտիկ հմտություններ, որոնք գործնականում կիրառելի կլինեն աշխատանքի ընթացքում:

 

Այդ իսկ պատճառով «ՕՀԱՆՅԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունը հնարավորություն է ընձեռում իրավաբան ուսանողներին և նորավարտ իրավաբաններին ձեռք բերել պրակտիկ (գործնական) հմտություններ՝ մասնակցելով առաջարկվող դասընթացներին:

 

Ընկերությունը կազմակերպում է մասնագիտական դասընթացներ քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության, վարչական իրավունքի և վարչական դատավարության, ընտանեկան, աշխատանքային, հարկային, ֆինանսական, կորպորատիվ և այլ թեմաներով:

 

 

Մեր կողմից կազմակերպվող դասընթացների շրջանակներում դուք կստանաք գործնական հմտություններ՝

 

  • քաղաքացիաիրավական պայմանագրերի կազմման,
  • իրավաբանական խորհրդատվության տրամադրման,
  • բանակցությունների վարման,
  • դատավարական գրավոր փաստաթղթերի կազմման (դիմումներ, հայցադիմումներ, հակընդդեմ հայցեր, միջնորդություններ, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, պատասխաններ, առարկություններ, հաշտության համաձայնագրեր),
  • իրավական բնույթի այլ փաստաթղթերի կազմման,
  • դատարանում շահերի պաշտպանության,
  • ներքին իրավական ակտերի մշակման,
  • և այլ գիտելիքներ:

 

Դասընթացները վարում են փորձառու իրավաբան/փաստաբանները:

 

 

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն  Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեով կամ զանգահարել +374 91 53 80 86 հեռախոսահամարով:

 

Բաժանորդագրվեք և ստացեք մեր նորությունները էլեկտրոնային նամակների միջոցով

info@ohanyangroup.am
+374 10 53 80 86, +374 91 53 80 86
ք. Երևան, Իսրայելյան 39
Բոլոր իրավունքները պաշտպանված են