Փաստաբանական ծառայություններ

Փաստաբանական ծառայություններ

 

Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները: Յուրաքանչյուր ոք ունի ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իր իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանության իրավունք:

 

Դատական պաշտպանության դիմելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ դա հատուկ գիտելիքներ և հմտություններ պահանջող գործընթաց է, որի հաջող ավարտը կախված է նրանից, թե որքա՞ն ճիշտ է մշակված ռազմավարությունը և որքանո՞վ է մասնագիտացված Ձեր ներկայացուցիչը։

 

 

Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունները ներառում են.

 

  • Դիմումների, հայցադիմումների, հակընդդեմ հայցերի, միջնորդությունների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, պատասխանների, առարկությունների և հաշտության համաձայնագրերի կազմում,
  • Հաճախորդի կողմից ներկայացված փաստաթղթերին, տեղեկություններին, ինչպես նաև արդեն իսկ դատարանում քննվող գործի նյութերին ծանոթացում,
  • Հարցումների կատարում և ապացույցների ձեռքբերում (նաև օտարերկրյա պետություններում),
  • Ներկայացուցչություն և պաշտպանություն քաղաքացիական, վարչական և սահմանադրական դատավարություններում, վարչական վարույթներում և վեճերի լուծման այլընտրանքային վարույթներում, տուժողի շահերի ներկայացուցչություն և պաշտպանություն քրեադատավարական վարույթներում,
  • Մասնակցություն սնանկություն վարույթին (դիմում անձին սնանկ ճանաչելուց մինչև աճուրդով գույքերի իրացումը),
  • Դատական ակտերի հարկադիր կատարում, որն իրականացվում է հարկադիր կատարման ծառայությանը կատարողական վարույթ հարուցելու դիմում ներկայացնելով և վերջինիս ամբողջ ընթացքին հետևելով,
  • Աջակցություն դատական ակտերի և արբիտրաժի որոշումների կատարման հարցում,
  • Վեճերի արտադատական կարգով լուծում, որն իրականացվում է բանակցություններ վարելու միջոցով,
  • Սպառողների իրավունքների պաշտպանություն,
  • Բնակարանային խնդիրների լուծում՝ կապված անշարժ գույքի առուվաճառքի, վարձակալության, վտարման և այլ հարցերի հետ,
  • Աշխատանքային իրավահարաբերություններից առաջացած խնդիրների լուծում՝ նկատողություն, աշխատանքից հեռացման վտանգ, աշխատանքից հեռացում, անօրինական կրճատում, աշխատավարձի չվճարում,
  • Կազմակերպության իրավական բնույթի ներքին փաստաթղթաշրջանառության մշակում՝ աշխատանքային պայմանագրերի, հրամանների, հրահանգների կազմում,
  • Գործարքների իրավաբանական ուղեկցում՝ պայմանագրերի կազմում, փոփոխում, լուծում, ռիսկայնության աստիճանի որոշում, պայմանների վերլուծություն և այլն,
  • Ներկայացուցչություն (մասնակցություն) կոնտրագենտների (պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց) և այլ անձանց (իրավաբանական և ֆիզիկական) հետ բանակցություններում,
  • Ճանապարհատրանսպորտային պատահարներից բխող հարցերով վեճերի կարգավորում (մեկնում վթարի վայր, ներկայացուցչություն ապահովագրական ընկերությունում, մասնակցություն ապահովագրական ընկերությունից դուրս կատարվող գործողություններին)
  • Ամուսնաընտանեկան հարցերով վեճերի լուծում, ամուսնական պայմանագրերի կազմում, ամուսնալուծություն, ամուսինների ընհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքերի բաժանում, ալիմենտ և այլն:
  • Մաքսային և հարկային մարմինների հետ հարաբերություներում հաճախորդի շահերի պաշտպանություն:
  • Պարտքերի հետգանձման ծառայություն՝ գումարների բռնագանձման վերաբերյալ բանակցությունների վարում, արտադատական կարգով բռնագանձում, որն իրականացվում է պարտապաններին բանավոր և գրավոր կարգով պարտքի վերաբերյալ տեղեկացմամբ, դատական կարգով բռնագանձում, որն իրականացվում է վճարման կարգադրություն արձակելու դիմում /հայցադիմում/ դատարան ներկայացնելու միջոցով:
  • Պատվիրատուի կողմից պահանջվող այլ իրավաբանական ծառայությունների մատուցում:

 

 

Այսպիսով՝ մեր հաճախորդների համար մենք առաջարկում ենք իրավաբանական ուղեկցման համալիր ծրագրեր: Ծրագրերը կազմված են հաշվի առնելով տարբեր Հաճախորդների պահանջները՝ ոչ մեծ ծավալով իրավաբանական հարցերից մինչև խոշոր բիզնեսի ամբողջական ուղեկցումը: Եթե Ձեզ անհրաժեշտ է անհատական ծրագիր, մենք պատրաստ ենք կազմել այն ըստ Ձեր պատվերի` հաշվի առնելով Ձեր բիզնեսի առանձնահատկությունները:

 

 

 

Բաժանորդագրվեք և ստացեք մեր նորությունները էլեկտրոնային նամակների միջոցով

info@ohanyangroup.am
+374 10 53 80 86, +374 91 53 80 86
ք. Երևան, Իսրայելյան 39
Բոլոր իրավունքները պաշտպանված են