Ընկերությունը ստեղծվել է 1999 թվականին ՀՀ-ում հիմնադրված իրավաբանական ընկերության վերակառուցման արդյունքում:
Ընկերությունը իրավաբանական և փաստաբանական ծառայություններ է մատուցում իրավաբանական և ֆիզիկական անձանց:
Բարձր որակավորում ունեցող մեր մասնագետները Ձեր խնդրի լուծման համար կառաջարկեն ինչպես նորարարական, այնպես էլ փորձված և նախկինում կիրառելի մեթոդներ և կաջակցեն դրանց լուծման հարցում:
Ընկերության գործունեության սկզբունքներն են.
- ազնվությունն ու փոխադարձ վստահությունը,
- բարձր մասնագիտական հմտությունների կիրառումը,
- պատվիրատուի շահերի պաշտպանությունը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցների կիրառմամբ,
- մատուցվող ծառայությունների գաղտնիության ապահովումը,
- հնարավորինս արագ և սեղմ ժամկետում դրական արդյունքի ապահովումը:
Այսպիսով՝ մեր Հաճախորդների համար մենք առաջարկում ենք իրավական ուղեկցման համալիր ծրագրեր: Ծրագրերը կազմված են հաշվի առնելով տարբեր հաճախորդների պահանջները. ոչ մեծ ծավալով իրավաբանական հարցերից մինչև խոշոր բիզնեսի ամբողջական ուղեկցումը: Եթե Ձեզ անհրաժեշտ է անհատական ծրագիր, մենք պատրաստ ենք այն կազմել ըստ Ձեր պատվերի՝ հաշվի առնելով Ձեր բիզնեսի առանձնահատկությունները: